Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: 

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ հայտնում եմ՝ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայում»,- գրել է Մուսինյանը: