Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Նոր մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մեղադրանք է ներկայացվել երկու դրվագով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար»,- հաստատեցին կոմիտեից։

Մեր տեղեկություններով՝ մեկը վերաբերում է «Հոկտեմբեր» կինոթատրոնին, մյուսը՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտմանը։