Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից․ Azatutyun.am

Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում տարածված հայտարարության մեջ պատահաբար չէր ներառվել դրույթը, ըստ որի՝ խաղաղության ապագա պայմանագիրը պետք է անդրադառնա «անհրաժեշտ բոլոր հարցերին», «Ազատությանն» ասել է բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապագա քննարկումները ներառելու են նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

«Այդ արտահայտությունը պատահմամբ չէր այնտեղ», – ասել է դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով, և ընդգծել՝ «այն, որ արտգործնախարարները այժմ պետք է աշխատեն խաղաղության պայմանագրի նախապատրաստման վրա, նշանակում է, որ կլինեն պարբերական հանդիպումներ և շարունակական ներգրավվածություն Եվրամիության կողմից»։

Ավելին՝ Azatutyun.am կայքում։