Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից դժգոհ վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ

Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից դժգոհ վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ
Ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից դժգոհ վարորդները հրաժարվել են երթուղի դուրս գալ

Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի  ավտոբուսների վարորդների մի մասը մարտի 7-ին հրաժարվել է երթուղի դուրս գալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ խնդիրն այս պահին կարգավորվում է: 

«Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ 

Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-գրել է Կարապետյանը։