Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ. «Ազատություն»

ԱՄՆ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահության հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ ու բաց տեղաշարժ և առևտուր: Ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարը՝ մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում», – ասել է Պատելը:

Նա, սակայն, մանրամասներ չի հաղորդել իրականացվող դիվանագիտական գործողությունների և այս կապակցությամբ խոսակցությունների վերաբերյալ: