Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց․ տեսանյութ

Ի՞նչ է թրաֆիքինգը, ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց, ի՞նչ աջակցություն է տրամադրում պետությունը ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացիներին տրամադրում է աջակցություն, իսկ ոստիկանությունը՝ պաշտպանություն: Աջակցությունը նպատակաուղղված է զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը:

Նախարարությունն իրականացնում է նաև «Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց միանվագ դրամական օգնություն» ծրագիրը, որի շրջանակում 250,000 դրամ միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։