«Գյումրի» Բ/Կ-ի կորոնավիրուսային բաժանմունքում մահճակալների 90%-ը զբաղված է. Factor.am

Գյումրի բժշկական կենտրոնի COVID-ի բաժանմունքում այս պահին բուժվում է 1 64 հիվանդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ը ծանր վիճակում է, գրում է Factor.am-ը։

Բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված անձանց 15 տոկոսն է Շիրակի մարզից, կան հոսպիտալացվածներ Արագածոտնի, Տավուշի և Լոռու մարզերից։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, COVID-ի բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ «Կան օրեր, երբ ազատ մահճակալներ չեն մնում, 100 տոկոսով ծանրաբեռնված են (մահճակալների թիվը 70 է)։ Այս պահին 90 տոկոսով է ծանրաբեռնված մահճակալային ֆոնդը»,-ասաց Արմեն Խաչատրյանը։