Արմեն Գրիգորյանի մասին կեղծ լուրը տարածվում է ադրբեջանական քարոզ իրականացնող կայքի կողմից

Արմեն Գրիգորյան
Image

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է.
Ինչպես արդեն գրել էինք՝ հայկական լրատվականների և վերջիններիս ֆեյսբուքյան էջերի նմանությամբ ստեղծվում են կեղծ էջեր, որոնց նպատակը Հայաստանում թշնամու քարզչական քաղաքականությունն իրականացնելն է։ 

Խոսքը, մասնավորապես, «lurer.live» կայքի և վերջինիս ֆեյսբուքյան էջի՝ «Լուրերի» մասին է, որի հրապարկումներից մեկն այսօր տարածվել էր ոչ միայն հակառակորդի կողմից կառավարվող ֆեյսբուքյան էջերի, այլև ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից։ 


Անպատեհ համարելով ադրբեջանական ապատեղեկատվության բովանդակությանն անդրադառնալը՝ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ այս կայքը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության «1lurer.am» կայքի նմանությամբ։ 

Նպատակը՝ Հայաստանում ընթերցողների մեծ լսարան ունեցող լրատվամիջոցի անունից կեղծ լուրերի տարածումն է՝ մարդկանց առավել արժանահավատ թվալու համար։ Տեղեկացնում ենք, որ կայքի և ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությամբ զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ 

Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք տարածել բացառապես ստուգված տեղեկություններ։ Նմանօրինակ կեղծ էջերի լրատվության տարածմամբ՝ դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության վերարտադրությանը։