Նախագահի հրամանագրով Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է հրամանագրում: