Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը։

Ըստ այդմ, դաշինքը կգլխավորի Հանուն Հանրապետետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: