Էրդողանն ու Պուտինը ծրագրում են հանդիպել օգոստոսի 5-ին Սոչիում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում բանակցություններ կանցկացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի օգոստոսի 5-ին Սոչիում»,- հայտնում է գործակալությունը։

Իր հերթին թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի այցը Ռուսաստան մեկօրյա է լինելու։