Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Հեղինակ MediaLab

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ:

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։