Երևանի կենդանաբանական այգին համալրվում է ալպակա տեսակի ուղտայծերի ընտանիքով

Երևանի կենդանաբանական այգին համալրվում է նոր կենդանատեսակով։

Կենդանաբանական այգու Ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, առաջիկայում այգու կենդանի հավաքածուն համալրվելու է ալպակա տեսակի ուղտայծերի ընտանիքով, ովքեր ժամանելու են Գերմանիայի Թիերպարկ կենդանաբանական այգուց։

Նշենք, որ վաղը՝ հունիսի 1-ին, փոքրիկ այցելուների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար։