Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունիսի 20-ին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում  կհանդիպեն հունիսի 20-ին
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հունիսի 20-ին

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը»,- նշվում է ԱԳՆ հաղոդրագրության մեջ։