Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը

Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը
Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ` օգոստոսի 15-ի նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները` իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն էին ներկայացրել քրեական գործում առկա հակասությունների, դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզաբանված հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար դատարան որպես վկա հրավիրել եւ հարցաքննել նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին եւ Լեւոն Պետրոսյանին: Օգոստոսի 21-ի դատական նիստում դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց միջնորդության վերաբերյալ իր որոշումը: Դատավորը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն, դատարան որպես վկա կկանչվի եւ կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը: Ս. Մարդանյանն այս որոշումը պատճառաբանեց նրանով, որ Լեւոն Պետրոսյանն է ավարտել քրեական գործի վարույթը եւ նա ի վիճակի է սպառիչ պատասխանելու դատավարության մասնակիցների հարցերին:
Այնուհետեւ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, ով միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ նրան կալանքից ազատ արձակել: Պաշտպան Պողոսյանը միջնորդության մեջ նշեց, որ Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արտակ Նազարյանի մահվան դեպքից 8 ամիս անց: Վ. Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով հարեւան` «Լույս» հենակետի ավագը, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով 2010թ. հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան եկել է «Ղոզլու-12» հենակետ, Հակոբ Մանուկյանի եւ Արտակ Նազարյանի վեճի եւ կռվի ժամանակ նրանց բաժանելով հանդերձ` այդ ընթացքում հարվածներ է հասցրել Նազարյանին:Կարդալ ավելին