Fly Arna ավիաընկերությունն օպերացիոն փոփոխություններով պայմանավորված դադարեցրել է թռիչքները

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է  թռիչքները՝ պայմանավորված ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով:

 Այս մասին հաղորդագրություն է զետեղված ավիաընկերության պաշտոնական կայքում:

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն  փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները  հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին  իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-ասվում է տեքստում:

Ավիաընկերությունն առաջակում է հետևել իրենց պաշտոնական էջերին  թարմացումների համար: