ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Թել-Սել»-ի բաժնետեր է. Factor

1 ամսից ավելի է՝ Երևանում ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, սակայն QR ուղետոմսեր ձեռքբերելու հետ կապված քաղաքացիների դժգոհությունները չեն պակասում։ Համակարգի ներդրման և ֆինանսական օպերատորը, ինչպես հայտնի է, «Թել-Սել» ընկերությունն է, որը, փաստացի, ուղետոմսերի վաճառքի մենաշնորհ ունի։ Ո՞ւմ է պատկանում այս ընկերությունը։ Այս մասին գրում է Factor.am-ը:

«Թել Սել» ընկկերությունը հիմնադրվել է 2007 թ-ին՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)։ «Թել Սել»-ի կայքում հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունների մեջ դրա բաժնետերերի մասին տեղեկություն առաջին անգամ առկա է 2011 թ-ի փաստաթղթում, ապա՝ 2017 թ-ի հաշվետվությունում (այդտեղ նաև նշված է՝ խմբի վերջնական վերահսկող անձն է Վոլհա Կիրնիցկայան), 2021 թ-ին: 2023 թ-ի հաշվետվությունում բաժնետերերի այս ցանկը կրկին փոփոխվում է և 18% բաժնեմասով ընկերության սեփականատեր է հանդես գալիս նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այսինքն՝ Տ․Սարգսյանի անունով բաժնետոմսեր գրանցվել են 2022 թ-ին։

Ստացվում է՝ այն ժամանակ, երբ «Թել Սել»-ը Երևանի քաղաքապետարանի կողմից ընտրվել է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր, այդ ժամանակ արդեն Տիգրան Սարգսյանն ընկերության անթաքույց բաժնետեր է եղել։ Հիշեցնենք, որ այդ ընթացքում  Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, իսկ փոխքաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում