Վրաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսից 36 մարդ է մահացել

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 731:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 922 նոր դեպք, ապաքինվել է 4 999 պացիենտ: