Կառավարությունն առաջարկում է Ամանորի օրերը դարձնել աշխատանքային

Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային։ Նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

 «Այս նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը։ Այս նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ տնտեսության կայացմանը։ Այն կարգավորումները, որոնք մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է մեր երկրում հայտարարավում։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի՝ գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը, չեն կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ մենք պարտավոր ենք մեր վերաբերմունքը փոխենք»,- ասաց Քերոբյանը։

Կառավարությունը հաշվարկել է՝ այս փոփոխությամբ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ, համախառն թվարկման ծավալը՝  123 մլրդ դրամով։ Այդ թվում՝ առևտրի թողարկումը կավելանա 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը՝ 35,4 մլրդ դրամով, ծառայությունների ծավալը՝ 33,9 մլրդ դրամով։

«Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- հավելեց նախարարը։