Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 26 դեպք

Չինաստանի տարածքում, որտեղից սկիզբ առավ ու ողջ աշխարհում մինչ օրս միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ կորոնավիրուսի համավարակը, ապրիլի 2-ին գրանցվել է վարակման ընդամենը 26 դեպք: Ընդ որում, դեպքերից 19-ը բերվել է դրսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 90 հազար 252 է, մահերի թիվը՝ 4636: