«Տիկին Նազիկը Ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել». Սերգեյ Դանիելյան

Դերասան Սերգեյ Դանիելյանն (Յոժ) անդրադարձել է Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից ազատվելուն հետեւած բուռն կրքերին։ Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի  հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

«Նախկինները չառիթավորվեն:

Ներկաները կարդան ու հետևություն անեն: 

Օրբելյանի հետ կապված: 

1-ին. Տիկին Նազիկը Ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել ու առավել ևս լուրջ որշումներ ընդունել: 

2-րդ. Օպերայի կոլեկտիվը պիտի դիմի Ֆրանսիայի դեսպանությանը, որ իր քաղաքացուն հետ կանչի երկրում անօրինական գործունեություն ծավալելու համար: 

3-րդ. երբ մշնախը ձևավորվի պետք է օրենք ընդունվի թատրոնների մասին, որ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը համատեղելի պաշտոններ են, որովհետև թատրոններում կա հատուկ սպեցեֆիկա, որը երբեք օրենք ընդունող դեբիլները այնպես էլ չեն հասկացել: 

Եվ հիշեք՛ թատրոնի տերն ու տիրակալը թատրոնի կոլեկտիվն է, որի հարկերով ձևավորվում է մշնախի աշխատավարձը»։