Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ մասնակցելու հայ-թուրքական բանակցությունների 6-րդ փուլին։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը X սոցիալական ցանցում գրել է.
«Գործընկերոջս՝ Սերդար Քըլըչին դիմավորեցի Հայաստանում՝ մեր 6-րդ հանդիպումից առաջ»։
Սերդար Քըլըչն իր հերթին արձագանքել է․
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ուրախ եմ կրկին հանդիպել»։




















