Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք

Շիրակի մարզում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Այս  մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: