Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան
Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Այսօր իր դիմումի համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո, Էդգար Ղազարյանն անցել է դիվանագիտական աշխատանքի: Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել Էդգար Ղազարյանին Լեհաստանի հանրապետությունում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Էդգար ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,-նշված է հրամանի մեջ:

© Medialab.am