Բազմաթիվ իսրայելցիներ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի երթ են անցկացրել

Բազմաթիվ իսրայելցիներ ավտոշարասյունով շարժվել են դեպի Երուսաղեմում գտնվող Քնեսեթի շենք՝ ի նշան ԼՂ հակամարտության ընթացքում Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ բողոքի:

«Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Jerusalem Post-ը:

Լրատվամիջոցը հայտնում  է, որ երթի մասնակիցները Երուսաղեմ են շարժվել Հայաստանի պետական դրոշի գույներով ներկված ավտոմեքենաների երկար շարասյունով:  

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքն Ադրբեջանին ու դրանց կիրառումը ԼՂ հակամարտության գոտում արժանացել է միջազգային քննադատության:

«Փաստորեն, հիմա դրա մասին կարծիք են հայտնում նաև իսրայելցիները»,- եզրակացրել է The Jerusalem Post-ը: