Վրաստանը բաց է 18 երկրի համար. Aliq.ge

Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ  թույլատրվել է  Գերմանիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից` Վրաստանի քաղաքացիություն կամ  կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով: Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև  եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները,  Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։