Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8 275 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 8 275-ով՝ մեկ օր առաջվա 8 277-ի դիմաց: Դա նվազագույնն Է անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր, հետեւում Է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի՝ մարտի 31-ին հրապարակված տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածաների թիվն աճել Է 0,18 տոկոսով: Ընդհանուր առմամբ, շտաբի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում վարակվել Է 4 545 095 մարդ:

Մասնավորապես, Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել են վարակման 715 նոր դեպք, Մոսկվայի մարզում՝ 584, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 283, Ռոստովի մարզում՝ 239, Վորոնեժի մարզում՝ 204 նոր դեպք:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի քանակը, այսինքն՝ այն հիվանդների, ովքեր այս պահին բուժում են անցնում, նվազել Է մինչեւ 280 073՝ նվազագույնն անցյալ տարվա հոկտեմբերի կեսերից ի վեր, հետեւում Է շտաբի տեղեկատվությունից:

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 408-ով՝ մեկ օր առաջվա 409-ի դիմաց՝ մինչեւ 98 850:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,17 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 10 176-ով՝ մինչեւ 4 166 172:

Շտաբի տվյալներով՝ բուժվածների բաժինն ավելացել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 91,7 տոկոսը: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 1 286-ով՝ մինչեւ 1 026 740:

Նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,13 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 1 291 հիվանդ:

Մեկ օրում քովիդի պատճառով մահացել Է 53 հիվանդ, ընդամենը մայրաքաղաքում արձանագրվել Է 16 656 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: