Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ
Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:

«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը: 

Ավելին` սկզբնաղբյուրում։