Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 18-ին և նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն Օսիպյանն այս պաշտոնում չէր աշխատել, իր հաշվին մեկնել էր արձակուրդ: