Վարչապետի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: