Լուսինե Մարտիրոսյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Նա հավելել է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնին նշանակվելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։