Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախաձեռնել էր «Հարց դերասանին» նախագիծը

Դպրոցականներին թատրոնին մոտեցնելու, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելու նպատակով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախաձեռնել էր «Հարց դերասանին» նախագիծը:  Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստները հանդիպումներ ունեցան տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերին պատասխաններ։

Ավարտվեց «Հարց դերասանին» նախագծի առաջին փուլը

Նախագծի առաջին փուլին մասնակցեցին 400-ից ավելի աշակերտներ, ովքեր սովորում էին յոթից տասներկուերորդ դասարաններում, կողմնորոշվեցին մասնագիտության ընտրության մեջ, ավելի լավ ճանաչեցին թատրոնը և հասկացան, թե ինչպիսին են թատրոնն ու արտիստն առհասարակ։

Բանախոսներն էին` ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արամ Մխիթարյանը և Հայկ Թորոսյանը,
Սոֆիյա Սողոմոնյանը,
Սոֆիկ Մուրադյանը, Հերիքնազ Բաղդասարյանը,
Ալլա Դարբինյանը, Քրիստինե Ալիխանյանը,
Սարգիս Ավետիսյանը, Էդգար Քոչարյանը,
Վահրամ Խառատյանը Էլֆիք Զոհրաբյանը, Արփինե Հակոբյանը, Արման Սաքանյանը, Ժիրայր Գաբրիելյանը, Նոնա Սաֆարյանը, Էդգար Բարսեղյանը, Անի Աբրահամյանը։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն