Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Շիրակ Թորոսյանին՝ Սփյուռքի հետ կապերի ամրապնդման համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Շիրակ Թորոսյանն ԱԺ 5 գումարումների պատգամավոր է և մինչև 2018 թվականը եղել է այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր: