Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մոնտենեգրոյի  CDM պորտալին:

«ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում: Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում  զբոսաշրջությունն ակտիվացնելու համար»,-տեղեկացնում է աղբյուրը։