Չդադարող պահանջների կողքին Բաքուն ևս մեկն է առաջ քաշում Երևանի առջև՝ «պատժել ռազմական հանցագործներին»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X- ի իր էջում ոսկորների լուսանկարներ է հրապարակել, գրելով, թե ազատագրված Աղդամում գտնվող Սիրխավանդ գյուղում «նոր զանգվածային գերեզման են հայտնաբերել»։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Լուսանկարներին կից Հաջիևը գրել է, թե «ավելի քան 4 հազար ադրբեջանցիներ են սպանվել և թաղվել զանգվածային գերեզմաններում»։ Շեշտելով, որ մինչև օրս Հայաստանը որևէ մեկին չի պատժել այս հանցագործություների համար, Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե «Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։
«Հայաստանը պետք է ցույց տա իր իսկական հավատարմությունն արդարությանն ու խաղաղությանը՝ ընդունելով այս բոլոր հանցագործությունների համար պետության պատասխանատվությունը և համապատասխանաբար հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով ռազմական հանցագործներին», – գրել է նա։
Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է՝ ո՞վ է որոշում՝ պատերազմի ժամանակ ինքնապաշպանություն, թե հանցագործություն է տեղի ունեցել։
«Ո՞վ է որոշում, թե ինքնապաշտպանություն իրականացրած ինքնապաշտպանական ուժերը հանցագործություն է, թե՞ ինքնապաշտպանություն է, – ասաց նա՝ հավելելով, – Եթե հանցագործությունների մասին ենք խոսում, դա պետք է ստանա իր ապացույցները, որովհետև ինչի՞ց սկսվեց պատերազմը, դրա պատասխանը ոչ մեկը չի կարող չէ մինչև հիմա տալ, և ռազմական գործողությունների արդյունքում նաև մարդիկ մահանում են։ Այդտեղ թացը չորի հետ խառնել չի կարելի»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















