2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ ծնողները

Baby boom. Լեռնային Ղարաբաղում ծնելիությունը շարունակում է աճել

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի համար խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները: «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: 

«Գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից: Այժմ, իրականացված փոփոխությունների համաձայն, խնամքի նպաստի իրավունք կունենան նաև քաղաքաբնակ (կամ խնամքի արձակուրդում չգտնվող) ծնողները՝ անկախ աշխատելու հանգամանքից»,- գրել է նա։