Ռուսաստանում հուսով են, որ Հայաստանը չի վավերացնի Հռոմի ստատուտը. «Ազատություն»

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն ընդունի երկու երկրների հարաբերությունները «թունավորող» Հռոմի ստատուտը վավերացնելու օրինագիծը: Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Հայաստանի ներկայացուցիչների առաջ քաշած թեզը, թե իբր Միջազգային քրեական դատարանին միանալը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, իրականությանը չի համապատասխանում:

Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հայաստան, հատկապես երբ Հաագայի Թեմիսի [Ֆեմիդա, հունական դիցաբանությունում արդարության աստվածուհի. – խմբ․] խնդրանքով իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ-ին:

Մոսկվան հուսով է, որ «Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն սթափ մտածողներ, և հայ-ռուսական հարաբերությունների համար թունավոր այդ որոշումը չի կնքնվի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, որի անունը ՏԱՍՍ-ը չի հայտնում: