Եռամսյակը մեկ վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ. Factor.am

«Այս տարի Հայաստանի պետական բյուջեով պլանավորել ենք ռեկորդային կապիտալ ծախսեր»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ ՀՀ-ում ունենք կապիտալ ծախսերի խրոնիկ չկատարման պրակտիկա։

«Մենք գիտենք, որ այդ կապիտալ ծախսերը 100 տոկոսով չենք իրականացնելու, այսինքն՝ մենք հույս ունենք, որ այս տարի կատարման ցուցանիշը բարձր կլինի, բայց վերջին 10-15 տարիների պրակտիկան մեզ ասում է՝ միևնույն է մենք դեռ 100 տոկոսին հասնելու համար շատ երկար ճանապարհ պետք է անցնենք։

Հիմա դրա համար եռամսյակը մեկ վերլուծելու ենք, թե կապիտալ ծախսերը ոնց են արված։ Եվ կապիտալ ծախսերի չկատարված մասը վերցնում ենք և վերաբաշխում ենք պետական բյուջեի հավելվածում մեր նշած առաջնահերթ ծրագրերի վրա»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։