Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ապահովելու նպատակով Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։