ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան

Մարտի 29֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում. այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։