Հայկ Մարությանը դիմակ կրելու կարևորության մասին․ տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երևանի ավագանու վերջին նիստին անդրադարձա այն չգրված կանոններին, որոնք պետք է պահպանենք

Ինչու՞ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։

Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։

Կրելով դիմակ մենք զերծ ենք պահում դիմացինին վարակվելուց։ Եթե բոլորս կրենք դիմակներ, պահպանենք նաև առողջապահության նախարարության մյուս ցուցումները, մենք շատ ավելի արագ կհաղթահարենք այս իրավիճակը»։

Դիմակ կրելու կարևորության մասին

Երևանի ավագանու վերջին նիստին անդրադարձա այն չգրված կանոններին, որոնք պետք է պահպանենք ❓Ինչու՞ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։ ❗Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ մենք զերծ ենք պահում դիմացինին վարակվելուց։ Եթե բոլորս կրենք դիմակներ, պահպանենք նաև առողջապահության նախարարության մյուս ցուցումները, մենք շատ ավելի արագ կհաղթահարենք այս իրավիճակը։ Առողջ եղե՛ք։

Gepostet von Hayk Marutyan am Samstag, 21. März 2020