Գորիս-Կապան ճանապարհի անցակետի պատճառով Բարձրավան համայնքը հայտնվել է մեկուսացման մեջ․ Factor.am. տեսանյութ

Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը լուրջ խնդիրներ է ստեղծել Գորիսից 33 կմ հեռավորության վրա գտնվող Բարձրավան համայնքում։

Այսօր գյուղից ոչ ոք չի էլ փորձել դուրս գալ, որովհետև գիտեին, որ ճանապարհը փակ է, Factot TV-ի հետ զրույցում ասաց Բարձրավան համայնքի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։ Փակ ճանապարհի պատճառով այսօր գյուղ չեն կարողացել հասնել նաև ուսուցիչները, որոնք ամեն օր Գորիսից Բերդավան էին գալիս։ Թե ինչպես է հարցը կարգավորվելու՝ վարչական ղեկավարը դեռ չգիտի։

Մանրամասները՝ տեսանյութում