ՀՔԾ-ն չի պատրաստվում քրեական գործ հարուցել ոստիկանապետի հանդեպ

ՀՔԾ-ն չի պատրաստվում քրեական գործ հարուցել ոստիկանապետի հանդեպ
ՀՔԾ-ն չի պատրաստվում քրեական գործ հարուցել ոստիկանապետի հանդեպ

Հատուկ քննչական ծառայությունը չի պատրաստվում քրեական գործ հարուցել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին Lragir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստերի ժամանակ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը ցուցմունքներ էին տվել՝ հայտարարելով, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած […]

Հատուկ քննչական ծառայությունը չի պատրաստվում քրեական գործ հարուցել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին Lragir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստերի ժամանակ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը ցուցմունքներ էին տվել՝ հայտարարելով, որ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել:

Շանթ Հարությունյանն ասել էր, որ ոստիկանական բաժանմունքում իրեն հարվածել է նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Վարդան Վարդանյանը դատարանում ասել էր, որ իրեն ծեծել է անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա հայտարարել էր, որ 5 հոգով իրեն բռնել են, իսկ ոստիկանապետն այլ ոստիկանների հետ իրեն ծեծի է ենթարկել: Վարդան Վարդանյանի խոսքով՝ իրեն այն ժամանակ սպառնացել են, այդ պատճառով հակասական ցուցմունքներ է տվել. «Ասում էին՝ քո տղան զինվորական ա, կվնասենք: Էդ պայմաններում ինչ թուղթ էլ տային, ես կստորագրեի»:

«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնություն կիրառելու մասին Շանթ Հարությունյանի հաղոդման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը դեռևս 2013 թվականի նոյեմբերին գրություն էր հասցեագրել Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել էր՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի` ևս մեկ անգամ արված նույնաբովանդակ հայտարարության առթիվ նոր գործ չի կարող հարուցվել»,- ասվում է Lragir.am-ին ուղղված ՀՔԾ գրավոր պատասխանում:

Lragir.am-ը գրավոր հարցման մեջ ներառել էր նաև Վարդան Վարդանյանի հայտարարության վերաբերյալ հարցը: Սա նոր հայտարարություն է, նախկինում ազատամարտիկը չէր խոսել Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին: Սակայն նրա հայտարարության վերաբերյալ գործ հարուցելու մասին հարցը ՀՔԾ-ն շրջանցել է:

«Վարդան Վարդանյանն այն ժամանակ նման հայտարարություն չի արել: Հիմա եթե հաղորդում կա, Հատուկ քննչական ծառայությունն ամեն դեպքում պետք է քննարկի: Իրենք ընդհանուր են պատասխանում, որ այն ժամանակ հարցը քննարկվել է, բայց Վարդան Վարդանյանը նոր է նման հայտարարություն արել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանն այն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է բացատրություն տալ, սակայն հիմա Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարությամբ հանդես եկան:

«ՀՔԾ-ն կարող է արդեն որպես նոր հանգամանք դնել հիմքում և վերսկսել գործի քննությունը և նորից բացատրություն վերցնել: Այդ անձինք հայտարարությամբ հիմա հանդես են եկել, այն ժամանակ այդ մասին չխոսելու պատճառ են ունեցել, նախաքննություն է ընթացել, որը ոստիկանությունն է իրականացրել: Նախաքննությանը չեն վստահել, այն ժամանակ ուղղակի չեն ցանկացել բարձրաձայնել այդ մասին: Հիմա հրապարակային այդ մասին հայտնել են»,- ասաց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/