ԱՄՆ մոտ 40 սենատոր նախագահ Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Democratic members of the US House of Representatives take their oath of office administered by Speaker of the House Nancy Pelosi on the floor of the House Chamber during the first session of the 117th Congress on Capitol Hill in Washington, DC, January 3, 2021. (Photo by ERIN SCOTT / POOL / AFP) (Photo by ERIN SCOTT/POOL/AFP via Getty Images)

38 սենատոր նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթում 1915-ին կատարվածը բնութագրել «ցեղասպանություն» եզրույթով։ Այդ մասին տեղեկացնում է «1Lurer.am»-ը:

«Պարոն նախագահ, խստորեն պահանջում ենք պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Նախկինում Դուք Հայոց ցեղասպանությունը դատապարտել էիք որպես ցեղասպանություն, այդ թվում և 2020 թ. ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնն անել նաև որպես նախագահ»,- նշված է նամակի ներածական մասում։ 

 Ներկայացնելով 1915-1923 թթ. տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները նաև շեշտում են, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նահատակներին ոգեկոչելու հարցում։

Սենատորները հիշեցնում են, որ գործող վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք ցուցաբերել մարդու իրավունքների նկատմամբ։