Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմել է հանրությանը․ Տեսանյութ

Արցախյան այս պատերազմի խորհրդանիշ դարձած հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում դիմել է հանրությանը․

«Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչը այն է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ։

Իմ կոչն այն է, որ բոլոր այն կարող մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին կատարեն դրանք։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու»։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/675733013075750