Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով. Տեսանյութ

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ: Բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Մինչ այդ՝ փաստացի Արցախում գտնվող բոլոր բնակիչները պետք է կտրոններ ստանան: Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: 

Այս մասին ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում: