Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ 87 պատգամավոր կողմ քվեարկեց

Ազգային ժողովը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

ԱԺ 132 պատգամավորներից փակ գաղտնի քվեարկությանը մասկանցել է 87 պատգամավոր, ովքեր բոլորը  կողմ են քվեարկել։ Դեմ և ձեռնպահ չկա։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ հայտարարություններից հետո ևս մեկ լրացուցիչ նիստ կգումարվի այսօր՝ այս հարցը վերրջնական պարզաբանելու համար։

Ազգային ժողովը քննարկում է նաև Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին դատախազի միջնորդությունը։