Աբդուլլահ Գյուլը իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն անհրաժեշտը` ԼՂ հակամարտության հետագա կարգավորման ուղղությամբ

ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելը գլխավոր արգելքն է Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստող իրավիճակին հասնելու համար:
Այդ մասին ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ու «ՄԿ-Թուրքիա» պորտալին տված հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը համընկնում է Ռուսաստանի Դաշնության տեսակետի հետ: Առաջընթացը, որին կարելի է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհին, այդ տեսանկյունից վճռորոշ նշանակություն կունենա»,- նշել է Ա.Գյուլը:

Թուրքիայի նախագահը նաեւ իր երկրի պատրաստակամությունն է հայտնել` բազմակողմանի աջակցություն ցուցաբերել հիմնախնդրի կարգավորման ճանապարհների որոնման գործում, ինչում, նրա խոսքով, անձնական մասնակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Գյուլը նաեւ իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն անհրաժեշտը` հակամարտության հետագա կարգավորման ուղղությամբ:

«Այդ ճանապարհին ձեռք բերված առաջընթացը, անկասկած դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում: Մենք անկեղծորեն ցանկանում ենք նորմալացման գործընթացի հաջող ավարտը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

© Medialab.am