Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է
Քիչ առաջ ձերբակալված Մոամար Քադաֆիին մահացել է

Ինչպես հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները, ձերբակալության ժամանակ վիրավորված Լիբիայի նախկին առաջնորդ Մոամար Քադաֆին մահացել է:
Հիշեցնենք, որ Լիբիայի անցումային ազգային խորհրդի անդամները հայտարարել էին, որ Սիրտ քաղաքում ձերբակալել էին Լիբիայի փախուստի դիմած առաջնորդ Մոամար Քադաֆիին: Ձերբակալության ժամանակ Քադաֆին վիրավորվել էր:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա փետրվարից Լիբիայում զանգվածային ցույցեր են սկսվել Քադաֆիի իշխանության դեմ, որը արդեն 40 տարի ղեկավարում էր Լիբիան: Օգոստոսի վերջին ընդդիմադիրները երկարատեւ արյունալի մարտերից հետո գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին, ինչից հետո առ այս պահը Մոամար Քադաֆիի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր:

Medialab.am