«Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո». Ստյոպա Սաֆարյան

«Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո». Ստյոպա Սաֆարյան
«Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո». Ստյոպա Սաֆարյան

«Արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը այս մեծ ու բարդ խաղում դաշնակից է ընտրել միայն ժողովրդին, ինչը մոտավորապես ուրվագծում է ապագա զարգացումները,-համոզված է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեջբերելով՝ «Ազատություն ռադիոկայանի» տեսանյութը:

Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո, երբ կլինեն հաղթողներ ու պարտվածներ: Քաղաքական այլ ուժերի գործը չափազանց բարդանում է… Նիկոլ Փաշինյանի դեմ համախմբվելը բարդ բան չէ, եթե չլիներ ժողովրդի գործոնը: Ահա և Նիկոլ Փաշինյանը այդ գործոնը մտցնում է խաղի մեջ ու հանուն արդարության, այն այսօր իր օգտին է: Ավագանու ընտրությունների տոկոսները բավական չափով պայմանավորելու են բոլորի ձայնի տոնայնությունը և բարձրությունը: Անորոշությունն իսկապես վճռելու է ժողովուրդը՝ ո՞ւմ, որքա՞ն և ինչի՞ համար է քվե տալիս: Բան չմնաց, մի քանի օր մնաց»: